Աշխարհի վերջի հնարավոր սցենաները

Աշխարհի վերջի հնարավոր սցենաները
«Աշխարհի վերջին»՝ դեկտեմբերի 21-ին՝ 21.12.2012 մնացել է մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ: Բրիտանացի լրագրողները կազմել են աշխարհի հնարավոր վերջի մի քանի սցենար եւ ներկայացրել դրանց վերաբերյալ գիտնականի բացատրությունը:



 



Մայաների օրացույցի ավարտ



 



Գիտնականները պնդում են, որ մայաները ոչ մի բան չեն գրել աշխարհի վերջի մասին, կան հիշատակումներ նոր փուլի կամ դարաշրջանի մասին: Եվ ընդհանրապես մայաների օրացույցը փուլային է, իսկ փուլային օրացույցը սկզբունքորեն չի կարող վերջ ունենալ:



 



Երկիր մոլորակի բախում այլ մոլորակ հետ



 



Տիեզերական ուսումնասիրություններով զբաղվող մասնագետները այդպես էլ չեն գտել Նիբիրու անվանված այն մոլորակը, որը կարող էր բախվել Երկիր մոլորակին: Գիտնականները պնդում են, որ եթե այդ մոլորակը լիներ այն վաղուց նկատած կլիներ հազարավոր աստղագետներից մեկը:



 



Արեւային փոթորիկ



 



Արեւի մահաբեր ակտիվության մասին ոչ մի տիեզերական գործակալություն կանխատեսում չի արել, նման բան չի սպասվում:



 



Մոլորակի բեւեռների փոփոխություն



 



Երկիր մոլորակի պատմության մեջ եղել է բեւեռների փոփոխության նախադեպ, սակայն դա չի կարող լինել մեկ օրում կամ մեկ տարում՝ պրոցեսը տեւում է 2-3 հազար տարի: Գիտնականները պնդում են, որ առաջիկա հարյուր տարում նման բան չի լինի: Վերջին անգամ բեւեռների փոփոխություն եղել է 780 հազար տարի առաջ:



 



Արեւի տեղաշարժ եւ մոլորակների դասավորություն մեկ գծի վրա՝ Մոլորակների շքերթ



 



Մոլորակների մահաբեր շքերթ չի ստացվի: Ամեն տարի մոլորակները դասավորվում են մեկ գծի վրա, բայց սարսափելի ոչինչ տեղի չի ունենում:



 



Երկրաշարժ եւ հրաբուխ



 



Մահաբեր հրաբուխ արձանագրվել է 74 հազար տարի առաջ, երբ մթնոլորտ է արտանետվել երեք հազար խմ մոխիր: Հրաբխի հստակ ժամ ասել հնարավոր չէ, սակայն հայտնի է, որ միլիոն տարում մահաբեր 1-2 հրաբուխ է լինում:



 



Գիտնականները պնդում են, որ 21. 12. 2012-ին աշխարհի վերջ չի լինելու: