Սննդի էքսպո հիշեցնող ամանորյա տոնավաճառ

Սննդի էքսպո հիշեցնող ամանորյա տոնավաճառ
Դեկտեմբերի 16-ից Հյուսիսային պողոտայում ամանորյա տոնավաճառ է գործում, որը բաց կլինի մինչեւ հունվարի 13-ը: Տոնավաճառն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, իսկ կազմակերպիչը Երեւանի քաղաքապետարանն է:



 



Հյուսիսային պողոտայում տեղադրված 16 փայտաշեն տաղավարներում ներկայացված են 16 կազմակերպությունների արտադրանքներ՝ Ամանորի եւ Սուրբ ծննդի հետ կապված պարագաներ, ուտեստներ, քաղցրավենիք, խմիչք, զարդեր: Սակայն տաղավարների կեսը, ամանորյա տոնավաճառի քողի տակ, ավելի շատ սննդի էքսպո էր հիշեցնում: Տաղավարներից մի քանիսն էլ բացօթյա ճաշարանի սկզբունքով էր աշխատում՝  տեղում ինչ-որ ուտեստներ էին պատրաստում եւ վաճառում, կային նաեւ «շոկոլադե» տաղավարներ եւ շոկոլադե սալիկներին ու տորթի կտորներին ախորժակով նայող անցորդներ:



 



Բայց քանի որ տաղավարներում՝ բաց երկնքի տակ ցուցադրվող տորթերը սրճարանային գներ ունեին, ապա տաղավարներին մոտեցողներն էլ անմիջապես փոռուփոշման հեռանում էին: Չնայած տաղավարների ամանորյա գունեղ զարդարանքին, թե տաղավարի տերերն էին անհավես՝ ցրտից կծկված (որոնցից մի քանիսը նշեցին, որ մինչեւ դեկտեմբերի 30-ը կմնան) եւ թե անցորդների տրամադրությունն էր ամանորյա հեքիաթից ու զարդարանքից հեռու: