Նետել է զուգարանակոնքի մեջ

Նետել է զուգարանակոնքի մեջ
Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ 16-րդ թաղամասի մի բնակարանից գողություն է կատարվել, և տանտիրուհին այդ հանցագործությունը կատարելու մեջ կասկածում է իրենց բարեկամին, որը գտնվում է իրենց տանը:

Մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ քրոջ ամուսինը` 1967 թ. ծնված Թադևոս Մ.-ն, ննջասենյակում դրված հագուստի գրպանից գողացել է 1.200  դոլար:

Թադևոս Մ.-ն նշված տնից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը, իսկ հափշտակած 1.200  դոլարը, կասկածները փարատելու համար, նետել է նույն բնակարանի զուգարանակոնքի մեջ:

Կատարվում է քննություն: