Ազգային ժողովը դարձել է «մեծ երեխայանոց»

Ազգային ժողովը դարձել է «մեծ երեխայանոց»
Ազգային ժողովի որոշ պատգամավորների  հայտարարություն լսելուց հետո, մտածում ես, որ ԱԺ-ն դարձել է «մեծ երեխայանոց», իրենց դաստիարակներով ու դայակներով, շեֆ «պովրով» ու «պովրներով»:



 



Ասենք խմբից մեկն ասում է՝ ընկեր Նատաշա, Աշոտիկին կարելի է տակը «չիշիկ» անել, ինձ չի՞ կարելի : Ընկեր Նատաշան էլ ասում է՝ պուպուշ ջան, Աշոտիկը փոքր է, տակը չիշիկ է արել, դու արդեն մե՜ծ աղջիկ ես... Կամ էլ դայակը նվնվոցը չլսելու համար, միջամտում է՝ Աշոտիկին հալալ է, իրեն հարա՞մ... Ուզում ես, դու էլ չիշիկ արա: Առանց չափազանցության, Ազգային ժողովում նույն վիճակն է: ԱԺ փոխնախագահ Հեղինե Նաղդալյանն ասում է. «Ձեզ կարելի է, մեզ չի կարելի՞»: Խոսքը վերաբերվում է ԱԺ նիստերի բոյկոտման մասին: Եվ դա բարձրաձայնում է մեծամասնության գլխավոր դեմքը, ԱԺ փոխնախագահը, որն ուղղված է ԱԺ-ում փոքրամասնություն կազմող ընդդիմությանը:



 



Զավեշտալի է, երբ բոյկոտ է անում մեծամասնությունը, առավել զավեշտալի, որ մեծամասնությունը աղբյուրի ակունքին նստել ու թույլ չի տալիս, որ մի կաթիլ ջուր էլ փոքրամասնությունը խմի: Գոնե մի կաթիլ ջուր... Ու՞ր մնաց հանդուրժողականությունն ու մնացած կեղծ գաղափարները... Ողջ մանկապարտեզը կերաք-պրծաք, բա երեխե՞քն ինչ ուտեն... Գոնե  նրանց խաբեք «մի գդալ պեսոկ գցած չայով», որ սսկվեն ու տեղները լռվեն...



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ