Իսկ ի սկզբանե Բանն էր …

Իսկ ի սկզբանե Բանն էր …
Հետո նախագահն էր, ես էի, վարչապետը… Չէ, էսպես չեղավ, էսպես ճիշտ չի:



 



Սկզբում, պարզ է, նախագահն է, հետո՝ վարչապետը, հետո՝ վարչության պետերը, հետո՝ մնացած պետերը, հետո՝ քաղաքապետերը, գյուղապետերը, հետո՝ բանակի պետերը, հետո՝ դատախազը, հետո՝ դատավորը, պատգամավորը, հետո՝ ինստիտուտի, դպրոցի, մանկապարտեզի պետերը, հետո՝ բանկերը, վանքերը եւ մյուս օգտակար հանքերն ու իրենց պետերը, հետո՝ լույսիս, գազիս, հեռախոսիս, աղբիս պետերը, «մարշրուտնուս» պետը, «տելեվիզորիս», սերիալներիս պետերը, ստաժիս, թոշակիս, այգուս, պուլպուլակիս պետերը, գերեզմանիս պետը եւ այ նոր՝ ես, հանրապետության հպարտ քաղաքացիս, որի հետ պետք է խոսել «Դուք»-ով:



 



Եվ վերջ:



 



Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ