Նախագահական ընտրությունները դիտարկելու ժամանած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության աշխատանքները մեկնարկեցին

Նախագահական ընտրությունները դիտարկելու ժամանած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության աշխատանքները մեկնարկեցին
Հունվարի 11-ին Այսօր տեղի ունեցավ  Հայաստանում՝ փետրվարի  18-ին կայանալիք նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով ժամանած ԵԱՀԿ մարդու իրավունքների եւ ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության աշխատանքների մեկնարկման մամլո ասուլիսը:   



 



Առաքելությունը ժամանել է ՀՀ վարչապետի հրավերով:



 



Առաքելությունը ղեկավարում է դեսպան Հայդի Թալիավինին եւ բաղկացած է Երեւան քաղաքում տեղակայված  13 միջազգային փորձագետներից, ինչպես նաեւ 24 երկարաժամկետ դիտորդներից, որոնք տեղաբաշխվելու են ողջ երկրով:  Ի հավելումն, ԺՀՄԻԳ հրավիրելու է  250 կարճաժամկետ դիտորդներ՝ ընտրությունների օրը, ինչպես նաեւ արդյունքների հաշվման գործընթացները հետեւելու նպատակով:



 



Դիտորդները գնահատելու են նախագահական ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին, միջազգային այլ չափանիշներին, ինչպես նաեւ  ազգային օրենսդրությանը: Դիտորդները  մանրամասնորեն հետեւելու են քարոզարշավի ընթացքին, ընտրական եւ կառավարության համապատասխան մարմինների աշխատանքին, ուսումնասիրելու են ընտրական օրենսդրությունը, մեդիա միջավայրը եւ ընտրական վեճերի լուծման ընթացքը:



 



Որպես դիտարկման գործընթացի մի մաս, առաքելությունը հանդիպելու է նախագահական թեկնածուների, համապատասխան իրավասու մարմինների եւ քաղաքական կուսակցությունների, դատական համակարգի աշխատակիցների, քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:



 



Ընտրության օրը դիտարկելու նպատակով ժամանած կարճաժամկետ դիտորդները ընդգրկվելու են թիմերում՝ կազմելով երկուական դիտորդ յուրաքանչյուր թիմում, եւ տեղաբաշխվելու են ողջ երկրով՝ տեղամասերի բացման, քվեարկության, քվեաթերթիկների հաշվման եւ ընտրության արդյունքների ամփոփման գործընթացները հետեւելու նպատակով:



 



Նախնական հանգամանքների եւ եզրակացությունների վերաբերյալ հայտարարությունը ներկայացվելու է ընտրության հաջորդ օրը:



 



ԺՀՄԻԳ-ը հրապարակելու է իր վերջնական զեկույցը՝ ընտրական գործընթացների ավարտից երկու ամիս անց: