Փակ է միայն Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

Փակ է միայն Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է. 

Հունվարի 14-ին` ժամը 09.30-ի դրությամբ,  հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների, պարզ եղանակ է:  Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Ալավերդու, Դիլիջանի, Վարդենիսի, Սիսիանի ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:



 



Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:



 



ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: