Փարիզը դեմ է միասեռ ամուսնություններին

Փարիզը դեմ է միասեռ ամուսնություններին
Փարիզում անցկացվել է բողոքի խոշոր ակցիա, որի մասնակիցները դեմ են «Ամուսնություն բոլորի համար» օրինագծին:



 



Նախագծով արտոնվում է միասեռ ամուսնությունը: Հավաքին մասնակցել է 800 հազար մարդ: Հավաքին մասնակցել են նաեւ համասեռամոլներ, որոնք կողմ լինելով իրավունքներին եւ ազատություններին դեմ են միասեռ ամուսնություններին:



 



Հանրային կարծիքի հարցման համաձայն, սակայն, ֆրանսիացիների 56 տոկոսը կողմ է միասեռ ամուսնություններին:



 



Նախատեսվում է, որ հունվարի 27-ին պատասխան ակցիա կիրականացնեն միասեռ ամուսնությունների կողմակիցները: