«Ոսկե գլոբուսի» մրցանակակիրները հայտնի են

«Ոսկե գլոբուսի» մրցանակակիրները հայտնի են
Լոս Անջելեսի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում կայացել է «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությունը։



Բեն Աֆլեքի «Արգո» ֆիլմը հաղթել է «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում:



Քրիստոֆ Վալցը՝ Քվենթին Տարանտինոյի «Ջանգո ազատագրվածը» (Django Unchained) ֆիլմում կատարած դերի համար ստացել է «Ոսկե գլոբուս»: «Դրամատիկ ֆիլմում տղամարդու լավագույն դեր» անվանակարգում հաղթել է Դենիել Դեյ-Լյուիսը(«Լինքոլն»), «Դրամայի լավագույն կանացի դեր» անվանակարգում` Ջեսիկա Չեսթեյնը(«Թիվ մեկ նպատակ»):



«Ոսկե գլոբուսի» է արժանացել նաեւ Թոմ Հուփերի «Թշվառները» մյուզիքլը:



« Լավագույն սցենար» անվանակարգում հաղթել է Քվենթին Տարանտինոն ՝ «Ջանգո ազատագրվածը» ֆիլմի համար։



Ջեյմս Բոնդի մասին 23-րդ ֆիլմի համար գրված «Skyfall» հիթի շնորհիվ  «Ոսկե գլոբուս» է ստացել երգչուհի Ադելը: