Նախարարը հիշեցնում է` արգելված է ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը

Նախարարը հիշեցնում է` արգելված է ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը
«Հանրակրթական ուսումնական հաստատություններում վերսկսվել է դասապրոցեսը:

Հիշեցնում եմ, որ դպրոցներում ԽՍՏԻՎ արգելված է աշխատանքային տետրերի, քարտեզների, ատլասների և այլ ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը:

Գումար կարող է գանձվել միայն իմ հրամանով հաստատված դասագրքերի համար` ըստ գործող կարգի:

Գումարի չափը և գրքերի անվանացանկը պետք է փակցված լինեն դպրոցում:

Այն ծնողները, որոնք իրականում ցանկություն ունեն իրենց երեխաների համար ձեռքբերել լրացուցիչ ուսումնական նյութեր, պետք է օգտվեն համապատասխան գրախանութներից:

ՀՀ ԿԳՆ «Թեժ գիծը» շարունակում է ընդունել զանգեր դպրոցներում ապօրինի դրամահավաքի հետ կապված»:



ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից