ՀՀՇ-ն նույնպես ոչ մեկին չի սատարի

ՀՀՇ-ն նույնպես ոչ մեկին չի սատարի
Տեղի է ունեցել Հայոց Համազգային Շարժում կուսակցության նորընտիր վարչության եւ հանրապետական խորհրդի ընդլայնված նիստը: ՀՀՇ հանրապետական խորհուրդը, ՀՀՇ կանոնադրության համաձայն, միաձայն քվեարկությամբ հաստատել է ՀՀՇ վարչության նախագահին, փոխնախագահին ու գործադիր քարտուղարին: ՀՀՇ վարչությունը հաստատել է ՀՀՇ Վանաձորի, Արմավիրի, Էջմիածնի, Աբովյանի, Չարենցավանի, Շենգավիթի, Էրեբունում Բերդի, Մարալիկի, Հրազդանի եւ Աշտարակի տարածքային խորհուրդների նախագահաներին, ամփոփել ընտրական հանձնաժողովներում կուսակցության անդամների ներգրաման հարցը:



ՀՀՇ նորընտիր վարչությունը, քննարկելով նախագահական ընտրություններին ՀՀՇ կուսակցության մասնակցության հարցը, հավանություն է տվել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի` 2012թ. դեկտեմբերի 27-ին ընդունած որոշմանը` 2013թ. նախագահական ընտրություններին թեկնածուներից որեւէ մեկին չսատարելու մասին: