Ով գնա Բրյուսել, ով տուժի

Ըստ մեր աղբյուրների` այցը լավագույնս կազմակերպելու համար ԲՀԿ-ն հիմնականում աշխատել էր ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչի` Տրայան Հրիստեայի հետ: Սակայն այցի ընթացքում Ծառուկյանի հայտարարությունը, թե կոռուպցիայի դեմ պայքարն անարդյունավետ է, քանի որ դրա դեմ պայքարողներն են կոռումպացված, հարուցել էր ՀՀ իշխանության զայրույթը: Արդյունքում հարվածի տակ է հայտնվել տեւական ժամանակ «ղարաբաղերենն» ուսումնասիրող համակրելի Էդուարդոն, որն այդ խաղում ընդամենը կատարող է եղել:
Ինչ-որ պահի նույնիսկ դրված է եղել նրա` Բրյուսել հետ գործուղելու պահանջը, պատճառաբանությամբ, որ պաշտոնավարման եռամյա ժամկետն ավարտվել է, բայց քանի որ այս տարիներին նա բավականին գործ է արել ՀՀ ԱԺ-ԵՄ ինտեգրման գործում, որոշվել է` նա մնալու է ԱԺ-ում, բայց այլեւս չի աշխատելու կուսակցությունների հետ:
Կարծիքներ