Քննարկման փուլում է գտնվում 24 դեպք

Քննարկման փուլում է գտնվում  24 դեպք
2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ Նախագահական  ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝  փետրվարի 14-ի դրությամբ քննարկվել և քննարկման փուլում է գտնվում  24 դեպք, որից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 2 դեպքով  որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 21 դեպքերով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, որոնցից 3 դեպքով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, իսկ 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: