Խախտումների ամփոփագրեր` ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի

Խախտումների ամփոփագրեր` ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի

Փետրվարի 13-ին ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը մամլո ասուլիսում ներկայացրեցին նախընտրական քարոզչության ընթացքում խախտումների վերաբերյալ փետրվարի 7-12 արձանագրված փաստերը: Կից ներկայացնում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից  2013թ. փետրվարի 7-12 արձանագրված խախտումների ամփոփագիրը:

































































































































































































































































































































































































































31Երեւան, Արաբկիր Երզնկյան փ. 77Կարեն Էդուարդի Սաֆարյան. այս քաղաքացին մահացել է 2 տարի առաջ, սակայն իր անունով ծանուցագիր է եկել նշված հասցեում եւ նրա անունը ընտրողների ռեգիստրում գրանցված է: Հայտնող քաղաքացին չցանկացավ ներկայանալ:5.02.201317.12 
32Երեւան, ԴավթաշենԹիվ 192 դպրոցի տնօրենը՝ Ալլա Ալբերտովնան, (որը նաև թիվ--- ընտրատեղամասի նախագահն է) ակնհայտ քարոզչություն է իրականացնում դպրոցում: Հայտնեցին «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանն ու երիտթեւի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: Առկա են ձայնագրություն եւ տեսագրություն:http://www.youtube.com/watch?v=pm_1JTHGK7w7.02.201312.45
33Գեղարքունիքի մարզ, Վերին ԳետաշենՎերին Գետաշեն գյուղի բնակիչը հայտնեց, որ իրենց գյուղապետը հավաքում է քաղաքացիների անձնագրերը եւ բաժանում 10.000-ական դրամ՝ Ս.Սարգսյանին ընտրելու համար:7.02.201314.00
34Երեւան, Արաբկիր համայնքԱրաբկիրի Շիրվանզադեի 2 հասցեում գտնվող 0014 համարի փոստում թոշակ ստացող անձանցից հավաքել են անձնագրային տվյալները՝ նշելով, որ ընտրությունների համար է: Հայտնեց Անահիտ Հովհաննիսյանը:7.02.201315.00
35Երեւան, Մալաթիա-ՍեբաստիաԲնակիչներից ահազանգ կա, որ Սամվել Ալեքսանյանի անունից փող է բաժանվել Մալաթիա-Սեբաստիա թաղամասի թիվ 121 եւ 105 դպրոցներում, իբր որպես խրախուսանք լավ ուսուցիչներին եւ լավ աշակերտներին: Վերջիններս, սակայն, ուղղորդվում են այդ դպրոցների տնօրենների կողմից՝ ընտրելու Սերժ Սարգսյանին: Հայտնեց Հովսեփ Խուրշուդյանը:8.02.201311.00
36Սյունիքի մարզ, Տեղ գյուղՏեղ գյուղի գյուղապետարանը հանդիսանում է Սերժ Սարգսյանի ընտրական շտաբը: Հայտնեց Գեւորգ Սահակյանը: Կան լուսանկարներ:8.02.201311.00
37Երեւան, ՇենգավիթՔաղաքացի Իզաբելան հայտնեց, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում եւ մի շարք այլ հիվանդանոցներում հավաքագրում են բժիշկների անձնագրային տվյալները:8.02.201315.00
38Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, Վահան Թեքեյանի անվան դպրոցՎահան Թեքեյանի անվան դպրոց են այցելել Մալաթիա-Սեբաստիայի թաղապետն ու ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ ուսուցիչներին բաժանել 40.000-ական դրամ:8.02.201315.40
39Երեւան,Շահումյան 6-րդ փողոցի 14 տան սեփականատեր Վելիկ Կարապետյանը նշեց, որ իր տան հասցեում գրանցված է անհայտ քաղաքացի՝ Սերժիկ Սերոբի Ներսիսյան անունով:8.02.201317.30
40Սյունիքի մարզ,Կապան քաղաքի բնակիչ Քաջիկը նշեց, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատողների աշխատավարձերը 50.000 դրամով բարձրացրել են՝ հորդորելով ընտրել Սերժ Սարգսյանին:8.02.2013.17.35
41ԵրեւանԱմբողջ քարոզարշավի ընթացքում անհայտ անձանց կողմից անընդհատ պոկվում են Րաֆֆի Հովհաննիսյանի պաստառները դրա համար հատուկ հատկացված տեղերից: Ու թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը տեղեկանալուն պես նորից մարդիկ է ուղարկում եւ վերստին փակցնում նոր պաստառներ, այդ օրինախախտումը շարունակ կրկնվում է: Հատկապես հաճախակի են նման դեպքերը Շենգավիթ եւ Արաբկիր համայնքներում: Ոստիկանությունը մինչ օրս որեւէ վնասարարի չի հայտնաբերել:Ահազանգող` Գեւորգ Կալենչյան:



 
9.02.201312.30
42Երեւան, Տիգրան Մեծի փողոց,Տիգրան Մեծ փողոցում գտնվող թիվ 17 պոլիկլինիկայում գլխավոր բժիշկ Սաթենիկ Վարդանյանը եւ բաժնի վարիչ Ժաննա Պապոյանը հավաքագրել են տեղի բժիշկների անձնագրային տվյալները: Նաեւ նշել են, որ եթե իրենց հարցում կատարվի, թե ում են ընտրելու նախագահական ընտրություններին, պատասխանեն, որ իրենք արդեն ունեն նախընտրելի թեկնածու՝ Սերժ Սարգսյանը: Տեղեկություն հայտնող քաղաքացին չցանկացավ ներկայանալ:9.02.201315.00
43Երեւան, ԱջափնյակՔաղաքական մեկնաբան Կարեն Վարդանյանը նշեց, որ Աջափնյակում ՀՀԿ-ականներն այցելում են տներ եւ ընտրակաշառքներ առաջարկում։ Օրերս այցելել են նաեւ իր մոր տուն եւ առաջարկել 20 հազար դրամ` անձնագրային տվյալներ տրամադրելու համար։ Բնականաբար, իր մայրը մերժել է եւ հրաժարվել նրանց կեղտոտ փողերից։ Սա արձանագրված բազմաթիվ փաստերից մեկն է:11.02.201311.30
44Կոտայքի մարզ, Եղվարդ

Քաղաքացի Մելիք Փավրունին հայտնեց, որ Եղվարդի գյուղերից մեկում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ հակաքարոզչություն է իրականացվում՝ տարածելով, թե իբր Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը գումար է բաժանում, ասել է իր քրոջ ամուսինը:



 
11.02.201312.00
45Երեւան, Մալաթիա-Սեբաստիա

Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, հայտնեց, որ թիվ 121 եւ 105 դպրոցների ուսուցիչները շրջում են տներով՝ գրանցելով այն անձանց, ովքեր չեն մասնակցելու ընտրություններին: Տեղեկացրեց Հովսեփ Խուրշուդյանը:



11.02.201312.00
46Երեւան, Շենգավիթ

Շենգավիթի թիվ 74 դպրոցի տնօրենը ծնողական ժողով է հրավիրել, որի ընթացքում ակնհայտ քարոզչություն է իրականացրել Սերժ Սարգսյանի օգտին: Այդ մասին հայտնեց Կենտրոն համայնքի պատասխանատու Սուսաննա Մուրադյանը:



11.02.201312.30
47Երեւան, Լուկաշենի 1-ին փողոց

Լուկաշին փողոցում խոչընդոտել են «Ժառանգության» կամավորների կողմից քարոզչական նյութեր տարածելու գործընթացը: Հայտնեց Դավիթաշեն համայնքի պատասխանատու Գայանե Աբասյանը: Առկա են տեսանկարահանում եւ ձայնագրություն:



http://www.youtube.com/watch?v=FfVi7ykBJ_U
10.02.201314.00
48ԵրեւանԵրեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը հավաքագրել է դասախոսների անձնագրային տվյալները՝ հորդորելով ընտրել Սերժ Սարգսյանին: Հայտնող քաղաքացին չցանկացավ ներկայանալ:



11.02.201314.00
49Երեւան, Հարավ-Արեւմտյան թաղամաս, Իսակովի պող., թիվ 92 մանկապարտեզԱյս տարածքի շենքերում հավաքագրում են այն անձանց տվյալները, ովքեր չեն մասնակցելու ընտրություններին: Հայտնող քաղաքացին չցանկացավ ասել իր անունը:11.02.201315.00
50Երեւան, ԱրաբկիրՔաղաքացին հայտնեց, որ Արամ Խաչատրյան 26/1 հասցեում հավաքագրում են մարդկանց անձնագրերը, նաեւ բաժանում են կեղծ անձնագրեր:11.02.201315.00
51Շիրակի մարզ, Ազատան գյուղԱզատան գյուղի 35/1 ընտրատեղամասում փակցված են Սերժ Սարգսյանի պաստառները: Կան լուսանկարներ:12.02.201312.00
52Շիրակի մարզ, ք. ԳյումրիՔաղաքացի Հայկ Խաչատրյանը տեղեկացրեց,  որ այս օրերին Գյումրիից մեծ թվով չափահաս մարդկանց բերում, գրանցում են Երեւանի տարբեր հասցեներում, որպեսզի քվեարկեն եւ Գյումրիում, եւ Երեւանում՝ ընտրելով Սերժ Սարգսյանին: Շեշտվում է, որ այդ ապօրինության մեջ ներքաշվում են  հատկապես մսի կոմբինատի աշխատակիցները:12.02.201312.00
53Երեւան, Արաբկիր համայնքԱրծրունի փողոցը քարոզչության համար չնախատեսված վայրերում, զարդարված է Սերժ Սարգսյանի  քարոզարշավի դրոշներով: Տեղեկացրին Արաբկիրի կամավորները:12.02.201312.00
54Երեւան, Արաբկիր համայնքԱվետիսյան 80 հասցեի նույն շենքում են տեղավորված եւ Սերժ Սարգսյանի  շտաբը, եւ «Արեւիկ» համատիրությունը: Տեղեկացրին Արաբկիրի կամավորները:12.02.201312.30
55Գեղարքունիքի մարզ, ք. ՄարտունիՎարուժան Գասպարյանը տեղեկացրեց, որ Մարտունի քաղաքի բնակիչներից շատերին գրանցում են Երեւանում, որպեսզի քվեարկեն եւ Մարտունիում, եւ Երեւանում:12.02.201312.30
56Արմավիրի մարզ, ՀուշակերտՀուշակերտ գյուղի բնակիչներ Մարտուն եւ Վարդան Հովհաննիսյանները  հայտնեցին, որ իրենց գյուղի ընտրացուցակներում կան մահացած անձանց անուններ: Դրանք են՝ Հեգել Ավետիքի ՀովհաննիսյանՄասիս Միհրանի Թամոյան



Սայիդ Ուսուֆի Թամոյան



Ունուզ Յուսուֆի Թամոյան



Ավագ Մյասնիկի Մուրադյան
12.02.201313.30
57Արագածոտնի մարզ, ք. ԱշտարակԱշտարակի քաղաքապետը Ն.Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում ծնողական ժողով էր հրավիրել, որի ընթացքում իրականացրել է նախընտրական քարոզչություն:

Տեսագրությունը` ականատեսի:http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=ip95szZkado
12.02.2013
58Շիրակի մարզ, ք. ԳյումրիՀայկ Կարապետյանը հաղորդում է, որ փետրվարի 9-ին Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի դասատուներին պարտադրել են 10-ական աշակերտ բերել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:13.02.201302:13
59Արագածոտնի մարզ, ք.ԱպարանԳեւորգ Սահակյանը հաղորդում է, որ Ապարանի հիվանդանոցի վրա փակցված են ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի քարոզչական պաստառները: Նույն հիվանդանոցի ընդունարանում եւս դրված են նույն թեկնածուի քարոզչական նյութերը:13.02.201311:30