«Թեժ գիծը» արձանագրել է

«Թեժ գիծը» արձանագրել է
2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 186 զանգ, որից միայն 34-ն են վերաբերվել ընտրողների ցուցակին: 


34 զանգով տրամադրվել է 35 տեղեկատվություն, ուսումնասիրության արդյունքով հայտնաբերվել և ուղղվել է 4 անճշտություն:


Այսպես, 21 քաղաքացիներ հայտնել են, որ թեև հաշվառված են բնակչության պետական ռեգիստրում, սակայն իրենց տվյալները բացակայում են ընտրացուցակներից:


Իրականացված ստուգմամբ պարզվել է հետևյալը.


- 6 քաղաքացիներ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել են 2013 թ. հունվար ամսին, այսինքն՝ ընտրողների ցուցակները հրապարակելուց հետո և նրանց տվյալները առկա կլինել վերջնական ցուցակներում,


-  9-ի տվյալներն առկա են ընտրողների ցուցակներում,


- 4-ը բնակելի տարածության սեփականատիրոջ դիմումով հանված են հասցեի հաշվառումից,


- 1 զանգով հայտնել են, որ 2 քաղաքացու տվյալներն առկա չեն ընտրողների ցուցակներում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ անճշտությունը կապված է բնակելի տան մի մասին նոր հասցե հատկացնելու հետ: Անճշտությունն արդեն իսկ ուղղվել է և վերջնական ցուցակները հրապարակելիս նոր հասցեն ընդգրկված կլինի ընտրողների ռեգիստրում:


Մեկ քաղաքացի զանգահարել և հայտնել է, որ Կիևյան փողոցի 9 շենքի 11 հասցեում գտնվող իրենց բնակարանում հաշվառված են անծանոթ ընտրողներ: Ոստիկանության աշխատակիցների կողմից հասցեում իրականացված ուսումնասիրությամբ անճշտություններ չեն հայտնաբերվել: Պարզվել է, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի 9 շենքի բոլոր մուտքերի բնակարանների համարակալումը սկսվում է 1-ից և նույն շենքի տարբեր մուտքերի թիվ 11 բնակարանները պատկանում են տարբեր ընտանիքների:


Մեկ զանգով քաղաքացին հայտնել է, որ հաշվառված է այլ հասցեում, սակայն ընտրողների ցուցակում նշված է այլ հասցե: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ համայնքի հասցեավորման ժամանակ տեղի է ունեցել տեխնիկական սխալ: Անճտությունն ուղղվել է:


Մեկ քաղաքացի զանգել և հայտնել է, որ իր հասցեում հաշվառված է այլ անձ: Պարզվել է, որ հասցեավորման ժամանակ նշված անձը պետք է հաշվառվեր այլ հասցեում: Հասցեափոխությամբ անճշտությունը շտկվել է:


Բացի այդ, անձնագրային և վիզաների վարչությանը տեղեկատվություն է տրամադրվել Հայաստանի Հանրապետությունից դուրս մահացած 7 անձանց վերաբերյալ, որոնց տվյալներն առկա են ընտրողների ռեգիստրում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բնակչության պետական ռեգիստրում մահվան փաստի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկատվություն չի ստացվել:


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ բոլոր 7 քաղաքացիների տվյալները հանվել են ընտրողների ռեգիստրից:


3 զանգով հայտնվել է մահվան վերաբերյալ տեղեկություն: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված անձինք մահվան կապակցությամբ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանվել են նախնական ցուցակները հրապարակվելուց հետո: Քաղաքացիներին պարզաբանվել է, որ վերջնական ցուցակները հրապարակելիս մահացած անձանց տվյալներն առկա չեն լինի ընտրողների ռեգիստրում:


Մնացած 152 զանգերով քաղաքացիներին տրամադրվել է սպառիչ խորհրդատվություն: