Ինչ՞ու է Ադրբեջանի զինուժը ակտիվացել շփման գծում

Ինչ՞ու է Ադրբեջանի զինուժը ակտիվացել շփման գծում

Վերջին տարիներին  շփման գծում լարվածության մեծացումը եւ ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններն եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորումը դեռեւս անհնարին է:





Եվ եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանը միլիարդավոր գումարներ է ծախսում ժամանակակից տեխնիկայի գնման համար, իսկ Ալիեւի կողմից հաճախակի հնչեցվում են ռազմաշունչ հայտարարություններ, ապա ասվածն ավելի քան հիմնավոր է դառնում: Սակայն վերջին օրերին Տավուշի սահմանամերձ գյուղերի տեւական գնդակոծումը չէր կարող իրականացվել առանց Իլհամ Ալիեւի իմացության եւ թույլտվության: Ադրբեջանի հերթական սադրանքը նպատակ ուներ խաթարել ՀՀ նախախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հեղինակությունը: Չ՞է որ ՀՀ նախագահը քարոզարշավի ընթացքում հնչեցնում է ‹‹Ապահով Հայաստան›› կարգախոսը, իսկ հակառակորդի կողմից շփման գծում լարվածության մեծացումն, ըստ ազերիների, պետք է հակառակ տպավորություն թողնի:





Սակայն ադրբեջանցիները իրենց հաշվարկներում սխալվում են, քանի որ հայկական զինված ուժերի կողմից թշնամուն սասդրիչ հակահարված հասցնելը եւս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ ՀՀ եւ ԼՂՀ բանակներն, արցախյան պատերազմի բովով անցած իրենց ղեկավարներով, իզորու են կասեցնել թշնամու հարձակումը:





Պատմական գիտությունների թեկնածու ԵՊՀ դասախոս Գ.Մելքոնյան