Ուզեն թե չուզեն՝ «Կարֆուրը» գալու է

Ուզեն թե չուզեն՝ «Կարֆուրը» գալու է
Մինչ հայաստանյան գործարարները տագնապած սպասում են «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի Հայաստան մտնելու շուրջ բանակցությունների վերջնական արդյունքին, կառավարության պատասխանատուները «մանրից» տրամադրում են, որ ընկերության գալով՝ վնաս չի լինի, ընդամենը կուժեղանա մրցակցությունը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը. ««Կարֆուրի» մուտքը Հայաստան կուժեղացնի մրցակցությունը, մի շարք ապրանքներ եւ ծառայություններ ավելի մատչելի կդառնան բնակչության համար»: Ըստ Դավթյանի՝ «Յարֆուրը» ոչ միայն բիզնես է, այլեւ մշակույթ, եւ ՀՀ կառավարությունը շահագրգռված է նրա մուտքով հայկական շուկա: «Փորձում ենք գտնել հնարավորություններ, որ «Կարֆուրը» հնարավորինս լավ եւ արագ ներգրավված լինի, դա վերաբերում է բոլոր անդրազգային ընկերություններին»,- ասել է նախարարը: Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարությունը 40 մլն դրամ է նախատեսել անդրազգային ընկերությունների ներգրավման բանակցությունների համար: Տիգրան  Դավթյանը նշել է, որ «Կարֆուրի» մուտքը հայկական շուկա ուշանում է բացառապես այլ մասնավոր սուբյեկտի հետ ծագած խնդիրների պատճառով, ինչը սովորական երեւույթ է բիզնեսի ոլորտում: