Վերջին հետազոտությունը պարզել է, որ Հայրիկյանը վիրավորվել է մինչեւ հոգու խորքը

Հայրիկյանն էլ վիրավորվում է, որ իրեն կարող է խփած լինել ինչ որ էպոսագետ: Այստեղ էպոսագետը եզրակացնում է, որ ոչ թե ինքն է խփել Պարույրին, այլ՝ Րաֆֆին: Նա ավելի մեծ կապեր ու լծակներ ունի, եւ մահափորձը Եվրոպայում ու ԱՄՆ-ում գործող մասոնական մի կազմակերպության ձեռքի գործն է, որի անդամն էլ իբր հանդիսանում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Էպոսագետը չի ցանկանում, որ ինքը խփած լինի Րաֆֆիին, այսպես էպոսի գեղարվեստական արժեքը կիջնի, գլխավոր հերոսի մահափորձը առնվազն պիտի կազմակերպած լինի մի որեւէ գերխոշոր կայսրություն… Էպոսագետից ոչ պակաս ակտիվ է խաղում Հայրիկյանը: Նա ցերեկները լավանում, գիշերները վատանում է: ԱԻՄ արտաքին գործերի պատասխանատու Կարո Եղնուկյանը, ով Հայրիկյանի մահափորձից հետո խնդրում էր, որ իրեն թույլ տան՝ պառկելու Հայրիկյանի կողքին, հայկական մամուլին տեղեկացնում է. ««Այժմ մենք նրան հիվանդանոց ենք տանում»:- Նրա խոսքերով, գիշերները Հայրիկյանի ցավերն ուժգնանում են, սակայն այս գիշեր ցավերն անտանելի են դարձել, եւ նրան չեն օգնել նույնիսկ ցավազրկող դեղերի հինգ ներարկումները»:
Եղբայր, ինչու՞ ես ցավ քաշում, օրենքը հնարավորություն տալիս է. թագավորի պես հանգիստ պառկիր հիվանադանոցում, ընտրությունն էլ երկու շաբաթով հետաձգիր… Ինչու՞ չես ուզում…. Չես ուզում՝ հերիք չէ, մեղադրում ես նախագահի բոլոր թեկնածուներին, որոնք իրենց թեկնածուությունը հանելու փոխարեն, շարունակել են իրենց քարոզարշավը. « «Շահեկան» իրավիճակ էր․ թեկնածուները, ըստ էութեան, դարձել էին այդ սպանութիւնը պատվիրողների դաշնակիցը։ Փամփուշտով չտապալուածին հաղթում էին նրա բացակայութեամբ իրականցուող քարոզարշաւով։ Միայն Սերժ Սարգսեանը դադարեցրեց քարօզարշավը՝ այն էլ ընդամենը մէկ օրով»։ Ա՜յ քեզ բան, ինքը հանուն ժողովրդավարության եւ ժողովրդական արժեքների չի ուզում իր քարոզարշավն ու նախագահի ընտրությունը հետաձգի, բայց մյուսներից վիրավորվում է, որ իրենք չեն դադարեցնում կամ էլ Հայրիկյանի օգտին չեն քարոզարշավ տանում… Նման պարագայում հավանաբար ապավինենք Կոնստանտին Տեր Նակալյանի եզրահանգմամբ. «Հայրիկյանի նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ նա վիրավորվել է մինչեւ հոգու խորքը ՃՃՃ»։ Իսկ դրա համար ավելի խոր բուժում է պետք, քան մենք պատկերացնում ենք:
Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կարծիքներ