Թող որ ընդամենը տառասխալ է ուղղվել

Թող որ ընդամենը տառասխալ է ուղղվել
Դեռեւս  հունվարի 31-ին ««Սեբաստյա»-ն «Սեբաստիա»-ից տարբերեք» հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ Երեւանի «Կարեն Դեմիրճյան» համալիրի մատույցներից Դալմայի այգիներով դեպի կենտրոնական ավտոկայանի մատույցներ ճանապարհ է կառուցվում, իսկ կառուցվող ճանապարհի շինհրապարակների մատույցներում շինարարության եւ այն շրջանցելու մասին ազդարարող նշաններ կան եւ ցուցանակներում տառասխալ՝ գրված է ՍԵԲԱՍՏՅԱ, մինչդեռ պետք է լինի՝ ՍԵԲԱՍՏԻԱ:



 



Մեր ահազանգից հետո Երեւանի քաղաքապետարանը կամ շինարարությունն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունն ուղղել է սխալը: Ուրախ ենք: Թող որ փոփոխությունները սկսվեն տառասխալով ցուցանակների սխալների ուղղումից: