Մեր խոսքը տեղ հասավ

Մեր խոսքը տեղ հասավ
Panorama.am կայքի տեղեկություններով, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել:

Նույն աղբյուրը պնդում է, որ Սահակյանի հրաժարականի պատճառը նրա ոչ արդար դատական ակտերի քանակն է, ինչից էլ նրա գործերը դատարանում վատացել են: Ենթադրվում է, որ Սահակյանը հրաժարականի դիմում է գրել, որպեսզի նրան չազատեն աշխատանքից, ու ինքը կարողանա թոշակ ստանալ: Նշենք, որ նա հենց այն դատավորն է, ով Մառոզն ընդդեմ «Հրապարակի» գործով խայտառակ անօրինական վճիռ էր կայացրել՝ բեկանելով առաջին ատյանի միանգամայն օրինական վճիռը եւ իր վճռով «Հրապարակին» պարտադրելով գործողություններ, որոնք նույնիսկ հայցում չկան: Նշենք նաեւ, որ Տիգրան Սահակյանի այդ վճիռը մենք բողոքարկել ենք վճռաբեկ դատարան, որն այն վարույթ է ընդունել եւ մոտ ժամանակներս կլուծի: Հիշեցնենք, որ Տիգրան Սահակյանն այն դատավորն է, որի լուսանկարը մենք ժամանակին տպագրել էինք թերթում եւ գրել՝ ահա կոռումպացված դատավորը, որին հարկավոր է ազատել աշխատանքից, եթե ուզում եք արդար դատական համակարգ ձեւավորել: