«Հրապարակը»՝ լավագույնների շարքում

«Հրապարակը»՝ լավագույնների շարքում
Այսօր տեղի ունեցավ Անկանոն միգրացիայի լուսաբանման մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ Բելգիայի Թագավորության ներքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:



 



Ծրագրի նպատակն էր  խրախուսել ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխարգելմանն ու պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված թեմաների լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներով:



 



Մրցույթը հայտարարվել էր 2012-ի հոկտեմբերին, ներկայացվել լրագրողական 50 աշխատանք՝ տպագիր, առցանց և էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված:



 



Անկանոն միգրացիայի լուսաբանման մրցանակաբաշխության հաղթողներն են.



 



• Առաջին տեղ- Երանուհի Սողոյանի Hetq.am կայքում տպագրված Լիպովցի հայ էմիգրանտների մասին հոդվածաշար,



• Երկրորդ տեղ - Լիլիթ Ավագյանի «168 ժամ» կայքում տպագրված «Ավելորդը» հոդված



• Երրորդ տեղ - Հասմիկ Բադալյանի «Հրապարակ» օրաթերթում տպագրված «Ցատկ Եվրոպայում կամ օտարության փորձությունը» հոդված:



 



Հաղթողներին տրվեցին վկայագրեր և դրամական պարգևներ. առաջին տեղ՝ 1000, երկրորդ տեղ՝ 500 և երրորդ տեղ` 300 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:



 



Ծրագրի ֆինանսավորող Բելգիայի թագավորությունը կարեւորում է ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխարգելումը: 2012թ. հոկտեմբերի է 1-ից  Բելգիայի Թագավորության ներքին գործերի նախարարությունը Հայաստանում իրականացնում է «Հայաստանից դեպի Բելգիա ուղղվող անկանոն միգրացիայի կանխարգելում` պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցով»  ծրագիրը, որի մեկ բաղադրիչն էլ այս մրցանակաբաշխությունն է:



 



Իսկ Եվրամիությունը Հայաստանում իրականացնում է միգրացիային առնչվող 7 ծրագիր՝ ընդհանուր՝ 9 միլիոն եվրոյի, երկկողմ համագործակցությամբ Հայաստանում իրականացվում է եւս չորս նման ծրագիր: