Համաշխարհային հայկական կոնգրեսը գրանցվել է Հայաստանում
Համաշխարհային հայկական կոնգրեսի հայտարարությունը
Համաշխարհային հայկական կոնգրեսի գրասենյակը տեղեկացնում է, որ ի կատարումն 2012թ. հոկտեմբերին Երեւանում կայացած Համաշխարհային հայկական կոնգրեսի 2-րդ Համագումարի որոշման, «Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական միավորումների միջազգային միությունը (նախագահ՝ Արա Արշավիրի Աբրահամյան) ս.թ. մարտի 11-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում որպես իրավաբանական անձանց միջազգային միություն:
Նորանկախ Հայաստանի պատմության վերջին տասնամյակը նշանավորվեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ինտենսիվ զարգացմամբ եւ խորացմամբ: Հատկապես՝ ՀՀ կառավարության կազմում Սփյուռքի նախարարության ստեղծմամբ Հայաստան-Սփյուռք կապերը դարձել են ավելի ինստիտուցիոնալ, հարաբերությունները ձեռք են բերել առավել նպատակային եւ դինամիկ բնույթ: Ամեն տարի Հայաստանում անց են կացվում բազմաթիվ միջոցառումներ, գիտաժողովներ, հավաքներ հայկական համայնքային եւ կրոնական կառույցների ներգրավմամբ:
Հայրենիքն այլեւս աշխարհասփյուռ հայության համախմբման հիմնական աշխարհագրական, քաղաքական ու հոգեւոր առանցքն է:
Այս առումով վաղուց էր հասունացել Համաշխարհային հայկական կոնգրեսի գործունեության կենտրոնացումը Հայաստանում, համապատասխան կառույցի եւ ենթակառուցվածքի ստեղծմամբ նպատակային եւ արդյունավետ համագործակցությունը ինչպես պետական կառույցների, այնպես էլ սփյուռքյան կազմակերպությունների (հայաստանյան գրասենյակների) հետ, որոնց թիվը երկրում տարեցտարի ավելանում է:
Մեր առաջնահերթ ծրագրային ուղղությունը եղել, եւ լինելու է հայ ազգային ինքնության պահպանումը եւ զարգացումը, Սփյուռքի կազմակերպությունների, համայնքային կառույցների հետ համատեղ, նպատակային ծրագրերի մշակումը եւ իրականացումը, որոնք ուղղված են հայության համախմբմանը, համազգային խնդիրների լուծման գործում միաժամանակյա ակցիաների կազմակերպումը եւ համակարգված լոբբինգը, կրթական, մշակութային, գիտական, տնտեսական, նորարարական-ներդրումային ծրագրերը, որոնք համաձայնեցված կլինեն Հայաստանի պետական կառույցների հետ:

Համաշխարհային հայկական կոնգրեսի մամուլի ծառայություն
Կարծիքներ