Րաֆֆի Հովհաննիսյանը հանգստանում է

Րաֆֆի Հովհաննիսյանը հանգստանում է
«Հրապարակի» թղթակցի փոխանցմամբ, «Ժառանգության» առաջնորդ, հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ ու կես ժամով  համակիրների տեղադրած վրանանման ծածկոցում իրեն նվիրել է հանգստի:



Մարտի 14-ի լույս 15-ի գիշերը Րաֆֆի Հովհաննիսյանը գիշերը անցկացրել էր վրանանման ծածկի տակ: Ծածկոցը հարմարեցվել էր եւ ավելի լավ էր ստացվել, քան վրանը: Ոստիկանները չէին խոչընդոտել ծածկի տեղադրմանը:



Հիշեցնենք, որ  Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 10-ից հացադուլի մեջ է:  Ազատության հրապարակում «Ժառանգության» ներկայացուցիչների եւ ոստիկանների միջեւ վիճաբանություն արդյունքում համակիրներին  թույլ չէին տվել  վրան տեղադրել: