Ստորագրությունների մատյան` Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցելու նպատակով

Ստորագրությունների մատյան` Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցելու նպատակով
«Հրապարակի» թղթակցի փոխանցմամբ, այսօր` ժամը 15:00-ից «Ազատության» հրապարակում ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները հնարավորություն կունենան ստորագրությունների մատյանում թողնել իրենց ստորագրություններն ու բարեմաղթանքները` ի նշան աջակցության:



Հիշեցնենք, որ ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հացադուլ է անցկացնում:



Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է գործող և վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը։