Ադրբեջանը Ռուսաստանից նոր ուղղաթիռներ կգնի

Ադրբեջանը  Ռուսաստանից նոր ուղղաթիռներ կգնի
Ադրբեջանը մտադիր է Ռուսաստանից նոր ուղղաթիռներ գնել, որոնք նախատեսված են փրկարարական գործողությունների համար: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ,  ներկայումս կողմերը քննարկում են այդ հարցը:



Ադրբեջանական կողմը հետաքրքրվում է Ми-8, Ми-17, Ка-32, Անսաթ և Ми-226 տիպի հատուկ ուղղաթիռներով, որոնք օգտագործվում են հրդեհների մարման և փրկարարական գործողությունների ժամանակ:



Նշենք, որ ներկայումս Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը փրկարարա-որոնողական գործողությունների ժամանակ օգտագործում է ՌԴ արտադրության Ми-8, Ми-17 և Ка-32 ուղղաթիռներ: