«ԵԺԿ նախագահը ձեռ է առնում ձեզ եւ մեզ բոլորիս»

«ԵԺԿ նախագահը ձեռ է առնում ձեզ եւ մեզ բոլորիս»
«Այո՛, ԵԺԿ նախագահը ձեռ է առնում ձեզ եւ մեզ բոլորիս: Իսկ դո՞ւք ինչ էիք ուզում: Քաղաքական աշխարհը բարի փերիների միջավա՞յր է: Ուզում էիք «ապակենտրոնացված», «բարի», «կրեածիվ» պայքար առանց զանգվածային մոբիլիզացիայի, առանց հստակ քաղաքական լեզվի, առանց ուժային բեւեռի ստեղծման, առանց ուժային բալանսի խախտման, ու հետո արտաքին աշխարհից զգույշ վերաբերմո՞ւնք: Երբեք Արեւմուտքը ներկայացնող որեւէ քաղաքական անձ այսքան լկտի չի արտահայտվել հայաստանյան ընդդիմության վերաբերյալ, երբե՛ք 1996-ից ի վեր: Որովհետեւ աշխարհում էլ, Եվրոպայում էլ, Հայաստանում էլ քաղաքականությունը ուժային բալանս է, այլ ոչ թե «բարի» ու «կրեածիվ» խաղ: Ցավով եմ գրում, վրդովմունքով եմ գրում, բայց, առարկայական փաստ է, ու ոչ ոք մեղավոր չէ՝ բացի հայ առաջադեմ մտավորականությունից, որը մտածում է աֆորիզմներով, այլ ոչ թե սիլոգիզմներով, որի համար քաղաքական գործընթացը կայֆ ու կառնավալ է, այլ ոչ թե միտք, կարգապահություն եւ կազմակերպվածություն»:



Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից