Ապրիլի 1-ից 10-ը «Ժառանգությունը» կարող է հավաքներ անցկացնել

Ապրիլի 1-ից 10-ը «Ժառանգությունը» կարող է հավաքներ անցկացնել
Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն  է ընդունել նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ  Արմեն Մարտիրոսյանի իրազեկումները՝  Ազատության հրապարակում ապրիլի 4-ից 10-ը ներառյալ հավաքներ անցկացնելու վերաբերյալ:



Ապրիլի  4-ին, 5-ին եւ 6-ին հավաքները կարող են անցկացվել ժ. 15:00-ից մինչեւ 21:00-ն, ապրիլի 6-ին, 7-ին, 8-ին, 9-ին եւ  10-ին՝ ժ.  11:00-ից  23:00-ն: