Այրվել է 1000 տնկի

Այրվել է 1000 տնկի
Այսօր՝  ժամը 16.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին-Բերդի փողոցում` «Երևան ՋԷԿ»-ի մոտակայքում, այրվում են տնկիներ:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքում:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.00-ին, մարվել` 17.07-ին: Այրվել են 5000 քմ խոտածածկ տարածք և 1000 տնկի` մասամբ: