Խուլիո Իգլեսիասը Երևանում է

Խուլիո Իգլեսիասը Երևանում է
Հանրաճանաչ երգիչ Խուլիո Իգլեսիասն արդեն Երևանում է: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 18-ին սպասվում է նրա բացառիկ համերգը: Այսօր օդանավակայանում նա չշփվեց լրագրողների հետ: Սակայն հայտնի է, որ իսպանացի երգիչը մեր երկրում կգտնվի ևս 4 օր և նրա խոսքը լսելու հնարավորություն դեռ կարելի է ակնկալել: Մինչ այդ տեղեկացնենք, որ համերգի տոմսերի գինը տատանվում է 5000-ից մինչև 80 հազար դրամի սահմաններում: