Թմրանյութը` մահվան պատճառ

Թմրանյութը` մահվան պատճառ
Մարտի 12-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նարեկացու փողոցի տներից  մեկից թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 1972 թ. ծնված  Ղարիբ Մխիթարյանը:Մեկնած օպերատիվ  խմբին նա հայտնել է, որ թունավորվել է իրենց տան հարևանությամբ գտնվող հանդամասում` բենզինից տնայնագործական եղանակով թմրամիջոց պատրաստելու և գործածելու հետևանքով:

Մարտի 16-ին, ժամը 09.10-ին,  հիվանդանոցից ոստիկանությունում կրկին հաղորդում է ստացվել. գիշերը, ժամը 02.00-ի սահմաններում, «մարմնի ինտոկսիկացիա» ախտորոշմամբ Ղ. Մխիթարյանը հիվանդանոցում մահացել է:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: