Լեռնապատում ոչ մանկապարտեզ կա, ոչ հանդիսությունների սրահ, ոչ բարվոք ճանապարհ
![գյուղ, լեռնապատ](/images/2013/03/գյուղ-լեռնապատ-300x225.jpg)
Ըստ մարզպետարանի, սա ենթադրում է, որ համայնքում կարելի է հրատապ ծրագրեր իրականացնել, սակայն գյուղի մանկապարտեզն այժմ չի գործում ցրտի պատճառով: Մանկապարտեզը ժամանակին կաթսայատուն է ունեցել, տնակը ջեռուցվել է: Հիմա չի տաքացվում, ջրամատակարարումը խափանված է՝ արդեն մի քանի տարի: Գյուղի մանկապարտեզի քարե շենքը երկրաշարժի ժամանակ է քանդվել, 1989-ին նախակրթարանը մի կերպ տեղավորվել է փայտաշեն, անհարմար տնակում, ուր մինչ օրս գործում է: Մանկապարտեզը աշխատում է ընդամենը մի քանի ամիս՝ մայիսից հոկտեմբեր: Այն առավելագույնը 25 երեխա կարող է ընդունել: Տնօրենը համոզված է՝ նախակրթարանի վերակառուցման դեպքում հաճախող փոքրիկների թիվն անհամեմատ կավելանա:
Գյուղը հանդիսությունների սրահի կարիք ունի: Առաջնային է ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը: Նորոգման է ենթակա հատկապես 4 կմ բանուկ հատվածը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը գյուղի բնակիչներին ասել է, որ ճանապարհների նորոգումը զգալի ֆինանսական միջոցներ է պահանջում, ուստի հնարավոր չէ իրականացնել հրատապ ծրագրերի միջոցով: Բայց նաեւ խոստացել է, որ հնարավորության դեպքում բոլոր կարիքները կընդգրկվեն պետբյուջեի միջոցներով իրականացվող հրատապ ծրագրերի մեջ:
Կարծիքներ