«ԷկոԼուր»–ի բաց նամակը պաշտպանին
«Հարգարժան պարոն Կարեն Անդրեասյան,Բնապահպանության նախարարությունը խախտել է մամուլի եւ հասարակայնության՝ էկոլոգիական կարեւոր որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունքը: Բնապահպանության նախարարությունը մարտի 15-ին Կառավարության 3-րդ մասնաշենքում կազմակերպեց «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումները հատուկ ռեժիմով, որտեղ կարելի էր մուտք գործել միայն անցագրով կամ հատուկ թույլտվությամբ, ինչը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի խախտում է: 3-րդ հոդվածն ասում է. «…ապահովել հասարակության ներգրավումը եւ մասնակցությունը փորձաքննության բոլոր փուլերում»: Դրա հետ մեկտեղ նախարարության աշխատակիցները, ովքեր ապահովում են նախարարության հրավիրած անձանց մուտքը, հրաժարվեցին անցագրեր տրամադրել «Շանթ», «Իջեւան», «Սիվիլնեթ» հեռուստաընկերությունների, «Լրագիր» տեղեկատվական կայքի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրողներին: Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի հետ կապվելու բոլոր փորձերն ապարդյուն անցան, քանի որ նրա հեռախոսն անջատված էր: Այդպիսով, Բնապահպանության նախարարությունը խախտեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 4-րդ հոդվածի (Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները) 3-րդ կետը. «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»: Նախարարության պարզաբանումը, որ բոլոր նրանց մասնակցությունը, որոնց թույլ չի տրվել մասնակցել լսումներին, ապահովված է lifestream-ով, որեւէ քննադատության չի դիմանում:
Կարծիքներ