Վ.Մանգասարյանին մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածներով
Այսկերպ, նախաքննական մարմնի գնահատմամբ, Վ.Մանգասարյանը «Արին կապիտալ» ՍՊ ընկերությանը պատկանող գույքի` տարածքների օտարումից առաջացած գումարների ծագման աղբյուրը եւ պատկանելությունը խեղաթյուրելու եղանակով օրինականացրել է առանձնապես խոշոր չափի` 376 452 000 դրամ գումարի` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:
Բացի այդ, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Վ.Մանգասարյանը 2005-2006թթ. ընթացքում Ա.Հովհաննիսյանի եւ նրա ամուսնու` Ս.Դոնաթելի վտահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 104 000 ԱՄՆ դոլար գումար:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ.Մանգասարյանին 2013թ. մարտի 16-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. մարտի 17-ի որոշմամբ Վ.Մանգասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Կարծիքներ