Կոշիկի կրպակների այրվելու օրը

Կոշիկի կրպակների այրվելու օրը
Այսօր` ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցում՝ «Արեն» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է կրպակ:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին, մարվել` 14.45-ին: Այրվել են Միկոյան փողոցի թիվ 15շենքի մոտակայքում գտնվող Վ. Մաթևոսյանին պատկանող կոշիկի կրպակի տանիքը՝մասնակի (3 քմ) և էլ. հաշվիչ:



Իսկ ժամը 16.24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցի թիվ 8 հասցեում գտնվող կրպակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.35-ին, մարվել`17.03-ին:



Այրվել է Վ.Բաբայանին պատկանող չգործող կոշիկի կրպակն ամբողջությամբ՝ 7քմ մակերեսով: