Գորիկ Հակոբյանի հրաժարականի մասին լուրերը չեն հաստատվում

Գորիկ Հակոբյանի հրաժարականի մասին լուրերը չեն հաստատվում
Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը: Վերջին շրջանում հաճախ էր խոսվում այն մասին, որ Հակոբյանը առողջական խնդիրներ ունի, ինչի պատճառով մի քանի անգամ հեռանալու ցանկություն է հայտնել, սակայն նրան իր կամքին հակառակ պահել են, քանի որ չկա փոխարինողը: Այս համատեքստում  դիտարկվում էր նաև լուրերն այն մասին, որ նոր կառավարություն ձևավորելիս ԱԱԾ-ն և Ոստիկանությունը ամենայն հավանականությամբ կմիավորվեն:



Hraparak.am-ը պարզաբանման համար դիմեց ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանին: Վերջինս պատասխանեց, որ տարածվող լուրերը որևէ հիմք չունեն, և Գորիկ Հակոբյանը իր պաշտոնը թողնելու մտադրություն չունի: