«Ֆեյսբուքը»` աշխարհում եւ Հայաստանում

«Ֆեյսբուքը»` աշխարհում եւ Հայաստանում
«Ֆեյսբուք» «հանրապետությունում» արդեն «ապրում» են մեկ միլիարդից մի փոքր ավելի մարդիկ: Համեմատության համար եկեք նշենք, որ Ռուսաստանի բնակչության թիվը հասնում է 143 միլիոնի, ԱՄՆ-ինը` 315 միլիոնի, եւ միայն Չինաստանն է դեռեւս հաղթում «Ֆեյսբուքին» իր 1,5 միլիարդ բնակչության թվով:



 



Այս ցուցակը կազմողները հաշվել են սոցցանց գոնե ամիսը մեկ հաճախող մարդկանց թվով: Ինչ խենթության ասես, որ չեն դիմում այսօր «Ֆեյսբուքի» սիրահարները: Նիդերլանդներից մի աղջիկ իր ձեռքի վրա դաջեց ֆեյսբուքյան ընկերների 152-ի նկարները, այսքանից հետո էլ ո՞վ կարող է ասել, որ ընկերությունը միայն վիրտուալ է: «Ֆեյսբուքը» հսկայական հաստատություն է դարձել, այստեղ ոչ միայն հաղորդակցվում են, այլեւ գովազդում, զբաղվում միջոցառումների կազմակերպմամբ, տարբեր, հասարակական, քաղաքական հարցերի բարձրացմամբ, բարեգործական նախաձեռնություններով եւ այլն: Երբեմն ֆեյսբուքյան ընկերները դավաճանում են միմյանց: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:



 



Եթե, օրինակ, ԱՄՆ-ում համբուրգերը կարող էր լինել գժտության պատճառ, ապա մեզանում պատճառները գրեթե միայն քաղաքական են: Օրինակ, վերջերս համբուրգեր արտադրող ամերիկյան մի կազմակերպություն հայտարարեց, որ անվճար համբուրգեր կստանա նա, ով ֆեյսբուքյան ընկերների ցուցակից կջնջի 10 հոգու: Պայմանին համաձայնեցին 55 հազար բկլիկներ: Ֆեյսբուքահայաստանում պատկերը լրիվ այլ է, այստեղ թեժ վեճերն ու միմյանց ընկերների ցուցակից ջնջելը  հիմնականում տեղի է ունենում քաղաքական հողի վրա: «Ֆեյսբուքը» Մարկ Ցուկենբերգին միլիարդատեր դարձրեց, չնայած դրան, համեստ երիտասարդը շարունակում է ապրել պարզ բնակարանում, աշխատանքի գնալ ոտքով կամ էլ հեծանիվով: