ԶԼՄ-ների ընդմիջից

ԶԼՄ-ների ընդմիջից
«ՀՐԱՊԱՐԱԿ»



 



Չնայած լուր տարածվեց, թե արձակուրդ գնացած Վիգեն Սարգսյանին պաշտոնաթող են արել, սակայն պարզվում է, որ նա պատրաստվում է երրորդ երեխան ունենալ… (Մեղա, Տեր):



 



 



«ԱՌԱՎՈՏ»



 



«Առնվազն անառողջ է հայ տղամարդու կողմից գեղեցկուհի, աշխարհահռչակ պարուհի Վոլոչկովայի վերաբերյալ արված նման արհամարհական արտահայտությունը: Տիգրան Ուրիխանյան, գեղեցիկ չէ»,- ասել է ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը… (Վոլոչկովան էս ինչ ա անո՛ւմ, էս ոնց ա անո՛ւմ, էս խի ա անո՛ւմ…)



 



ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ



 



Ասացի՝ Րաֆֆի, դու չես հաղթել, ես չեմ հաղթել, բա ո՞վ ա հաղթել…



(Ի՞նչ կա որ, խախտումներն այնքան շատ են, որ կարող ա էպոսագետն ա հաղթել):



 



Lragir.am



 



«Իրոք, Ազգային ժողովում եւ Հայաստանում օլիգարխներ չկան եւ չեն էլ կարող լինել: Օրինակ՝ ձեր ասած Սամվել Ալեքսանյանը մեր օրենսդրական ամբողջ գործընթացներում երբեւիցե տեսե՞լ եք, որ որեւէ ազդեցություն ունենա»,- օլիգարխ հասկացության շուրջ իր պատկերացումներն է լրագրողների հետ կիսել Գալուստ Սահակյանը… (Ասենք, որ նույնիսկ այս նյութի վերնագրում պարզ զգացվում է Սամվել Ալեքսանյանի ամենաանմիջական ազդեցությունը՝ «Գալուստ Սահակյանը յուղ է վառում»):



 



«ԺՈՂՈՎՈՒՐԴ»



 



Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչները, այն բանի համար, որ իրենց գյուղապետը կեղծել է նախագահական ընտրությունների արդյունքները, կտրել են վերջինիս պատկանող 30 հա հողատարածքի բոլոր ծառերը: Մենք մեր գյուղապետի ծառերն ենք կտրել, ձերինը չենք կտրել՝ ասել են գոռավանցիք մայրաքաղաքից եկած թղթակցին: Վերջինս ճարահատ դիմել է գյուղապետ Արսեն Բազիկյանին՝ պարզելու համար, թե ինչպես եղավ, որ այսպես եղավ: Բայց վերջինս անկեղծ զարմացել է՝ ծա՞ռ, ի՞նչ ծառ, ես ծառ չեմ ունեցել… (Հետեւություն՝ հեչ կարիք չկա մտնելու մարդու մատի եւ նրա կնոջ մատանու արանքը):



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ