Նախագահը Նավրոզի առթիվ շնորհավորել է քրդական համայնքին

Նախագահը Նավրոզի առթիվ  շնորհավորել է քրդական համայնքին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նավրոզի առթիվ շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին.



«Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,



Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի կապակցությամբ:



Գարնանային այս գեղեցիկ տոնը թող մեր քրդական ողջ համայնքի համար լինի երջանկաբեր: Մաղթում եմ հաջողություններ ձեր գործերում և մշակութային և այլ ձեռնարկներում:



Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիներով և նրանց արձանագրած հաջողություններով: Նաև արձանագրում ենք այն խնդիրները, որոնք առկա են ինչպես ձեզ, այնպես էլ մեր երկրի բազմաթիվ բնակիչների համար: Համոզված եղեք, որ դրանք լուծվելու են մեր երկրի սոցիալ-տնտեսական վերելքի համատեքստում, և որ պետությունը ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող բոլոր համայնքների զարգացման հարցերում:



Կրկին շնորհավորելով Նավրոզի առթիվ` մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք և հաջողություններ»: