Մշակույթ

Հայ-ֆրանսիական ֆիլմեր նկարահանելու առաջարկը կընդունվի

Հայ-ֆրանսիական ֆիլմեր նկարահանելու առաջարկը կընդունվի
width=259ՀՀ մշակույթի նախարարության առաջարկով կառավարությունը երեք օրից՝ ապրիլի 11-ին իր հերթական նիստում հավանության կտա «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ համատեղ կինոարտադրության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:



 



Առաջարկի համաձայն, համաձայնագիրն անորոշ ժամանակով է. «յուրաքանչյուր համատեղ նկարահանվող ֆիլմի համար Կողմերից յուրաքանչյուրի կինոարտադրողի ներդրումների հարաբերությունը կարող է տատանվել ֆիլմի վերջնական արժեքի 20 (քսան) -ից 80 (ութսուն) տոկոսի միջակայքում: Կողմերի իրավասու մարմինների (Հայաստանում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոն, Ֆրանսիայում՝ կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոն) փոխադարձ համաձայնությամբ 20 տոկոսի շեմը կարող է նվազեցվել մինչեւ 10 տոկոսի՝ հաշվի առնելով Կողմերի համագործակցությունը կինոարտադրողների միջեւ գեղարվեստական եւ տեխնիկական ոլորտներում: Յուրաքանչյուր կողմի կինոարտադրողի տեխնիկական եւ գեղարվեստական ներդրումը պետք է համաչափ լինի ֆինանսական ներդրումների ծավալին, բացառիկ դեպքերում կողմերի իրավասու մարմինների համաձայնությամբ կարող է կիրառվել այլ համամասնություն»:

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image