Աստղագուշակ ապրիլի 13-ի համար

Աստղագուշակ ապրիլի 13-ի համար
Խոյ. Հարմար օր է լիցքաթափվելու և մի փոքր շունչ քաշելու համար: Աշխատեք բոլոր խնդիրները գլխից հանել և ուղղակի հաճելի ժամանակ անցկացնել: Դուք առանց դժվարության կգտնեք լավ շրջապատ և ընկերներ, ովքեր ձեզ հետ միասին կզբաղվեն ձեզ համար հետաքրքիր գործով:  Հնարավոր են դրամական մուտքեր և արժեքավոր նվերներ: Նշանի մի շարք ներկայացուցիչներ վերջապես կկարողանան ձեռք բերել այն իրերը, որոնց մասին վաղուց երազում էին: Ձեր «կեսի» հետ հարաբերություններում կարող են բարդություններ ծագել, քանի որ նրան հասկանալի չեն ձեր որոշ գործողությունների մոտիվները:



Ցուլ. Այսօր որոշ թյուրիմածություններ հնարավոր են, սակայն ընդհանուր առմամբ, օրը դասավորվում է բավական հաջող: Եթե դուք ուշադրություն չդարձնեք մանրուքների վրա, ապա կկարողանաք իրականացնել ձեր ամենակարևոր պլանները: Շանս կա ստանալ այն մարդկանց աջակցությունը, ումից մեծապես կախված է ձեր ապագան: Տանը հնարավոր են մանր բարդություններ և թյուրիմածություններ, սակայն դուք դրանք հեշտությամբ հարթում եք:



Օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների այցելելու և պաշտոնական հանդիսությունների համար: Ձեզ սպասում են բազմաթիվ նոր ծանոթություններ և շանս կա հանդիպել այն մարդուն, ով կդառնա ձեր կյանքի ուղեկիցը:



Երկվորյակներ. Օրը սկսում է ոչ այնքան հաջող, սակայն ժամանակի հետ դրական միտումները թափ են հավաքում: Հենց’ դրա համար էլ չարժե առավոտյանից ձեռնամուխ լինել կարևոր գործերի, մի փոքր սպասեք և բարենպաստ պահը կգա: Օրվա առաջին կեսին կարող են մտերիմների հետ մանր տարաձայնություններ ծագել, սակայն լուրջ բնույթ դրանք չեն կրի և հաշտեցումն էլ իրեն երկար սպասեցնել չի տա:



Երեկոն հիանալի ժամանակահատված է սիրելի մարդու հետ շփվելու համար` դուք իրար հասկանում եք կեսխոսքից և ապագայի պլաններ եք կազմում: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները, սակայն դրանք կզարգանան դանդաղ և ձեզանից մեծ համբերություն կպահանջեն:



Խեցգետին. Դուք ամեն կերպ ձգտում եք շրջապատի հետ հարաբերություններում խուսափել խնդիրներից, սակայն դա ձեզ մոտ շատ վատ է ստացվում: Շրջապատին հաճախ ձեր դիտողությունները վիրավորական են թվում, կատակները` ոչ տեղին, իսկ արանքներն էլ` հիմար: Եթե վեճեր ծագեն, ապա արագ հաշտեցման վրա հույսը չդնեք, այնպես որ աշխատեք հարթել սուր անկյունները:



Հարմար օր է ինչ-որ վաղեմի պլաններ իրականացնելու, հոգու խորքից բխող ցանկությունների կատարման, երազանքը կյանքի կոչելու համար: ճիշտ է` դրա համար խիզախություն է պետք, սակայն, բարեբախտաբար, այն ձեզ մոտ այժմ բավարար է:



Առյուծ. Լավագույնը, որ դուք այսօր կարող եք անել, դա որևէ էական բան չձեռնարկելն է: Օրը բոլորովին հարմար չէ լուրջ գործերի, կարևոր հարցեր լուծելու համար: Փոխարենը` այն կարելի է նվիրել հաճույքներին և զվարճություններին` դրական էմոցիաները չափից ավելի շատ կլինեն: Հնարավոր են նոր ծանոթություններ, հրապույրներ: Այսօր սկսված ռոմանտիկ հարաբերությունները սըընթաց զարգացում կստանան:



Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, խոշոր գնումներն ավելի լավ է հետաձգել: Կարճատև ուղևորությունների դեմ աստղերը ոչինչ չունեն, իսկ ահա մեծ ճանապարհորդության մեկնելն այնքան էլ ցանկալի չէ:



Կույս. Լողացեք հոսանքին համընթաց` այս օրը պետք է օգտագործել ոչ թե հանգամանքների դեմ պայքարի համար, այլ` հանգստի և ուժերը վերականգնելու: Ոչինչ, որ ամեն ինչը չէ, որ ձեր ուզածով է գնում, կարևորն այն է, որ դուք կարողանում եք իրավիճակը վերահսկել` հենց որ նման հնարավորություն է ընձեռվում: Հետևեք խորհուրդներին` շատ բան, ինչ այսօր ասում են շրջապատի մարդիկ, խելամիտ ու օգտակար է:



Ցանկալի չէ ոչ միայն որոշել, այլև`քննարկել ֆինանսական և ունեցվածքային հարցեր, քանի որ երբ գործը հասնում է փողերին, դուք ձեզ ոչ բնորոշ թեթևամտություն եք դրսևորում: Օրը բարենպաստ է յոգայով զբաղվելու համար:



Կշեռք. Ձեր բախտը բերում է, և դրա շնորհիվ դուք հաջողությամբ հարթում եք այն գործերը, որոնք նախկինում ձեզ լիովին անիրականանալի էին թվում:  Հնարավոր է, որ գումարներ ստանաք, չի բացառվում եկամուտների նոր աղբյուրի ի հայտ գալը: Հարմար օր է պրոֆեսիոնալ հեռանկարները գնահատելու և պլանները ճշգրտելու համար:



Դուք հեշտությամբ եք գտնում դաշնակիցներ, համախոհներ և ընկերներ: Ոչ լավագույն ձևով են դասավորվում սիրելի մարդու հետ հարաբերությունները, հնարավոր են տարաձայնություններ, կոնֆլիկտներ դատարկ բաներից:



Կարիճ. Օրը լավագույնս հարմար է ինչ-որ կարևոր ու լուրջ բանի շուրջ մտորելու համար: Ձեր գլխում ծագող բոլոր մտքերը արժանի են ուշադրության` անգամ նրանք, որոնք շրջապատին թվում են տարօրինակ են թվում: Օրը հարմար է գործարքներ կնքելու և խոշոր գնումների համար` ֆինանսական վիճակը գնալով բարելավվում է:



Որտեղ էլ որ դուք հայտնվեք, ձեզ նկատում են և շրջապատում ուշադրությամբ` երբեմն չափից ավելի: Սիրելի մարդը պատրաստ է կատարել ձեր բազմաթիվ ցանկություններ, սակայն դեռ տեղյակ չէ դրանց մասին, այնպես որ արժե բարձրաձայնել այն մասին, թե ինչ եք դուք իրականում ցանկանում:



Աղեղնավոր. Հիանալի օր է անբռնազբոսիկ միջավայրում շփումների համար: Դուք մեծ հաճույք եք ստանում հին ընկերների հետ հանդիպումներից և հեշտությամբ նոր ծանոթություններ հաստատում: Նշանի որոշ ներկայացուցիչներ ընդունում են օրիգինալ որոշումներ, զարմացնում են շրջապատին իրենց արտառոց արարքներով, իսկ ավելի շատ` այն բանով, որ այնուամենայնիվ հասնում են նպատակին, չնայած որ գործում են միանգամայն ոչ ստանդարտ մեթոդներով:



Օրը հարմար է աշխարհիկ միջոցառումներ կազմակերպելու և դրանց այցելելու, ինչպես նաև հյուրեր ընդունելու համար: Արժե ձեր մասին հիշեցնել այն մարդկանց, ովքեր կարող են ձեզ օգնել` կարիերայի աստիճաններով բարձրանալու գործում:



Այծեղջյուր. Դուք ձգտում եք ընդլայնել շփման շրջանակները, սակայն ձեր ուշադրության կենտրոնում հայտնված ոչ բոլոր մարդիկ են դրան արժանի: Շրջահայաց եղեք, առաջնորդվեք ոչ միայն նախազգացմամբ, քանի որ հարաբերությունների հարցում այն կարող է խաբուսիկ լինել, այլև` սթափ դատողությամբ: Արժե հետևել ավագ ազգականների խորհրդին:



Բարձր է կենսական ներուժը: Ֆիզիկական աշխատանքը, սպորտով զբաղվելը ձեզ չեն հոգնեցնում, իսկ ակտիվ հանգիստն էլ բարձրացնում է տրամադրությունը: Օրը հարմար է ռոմանտիկ ուղևորության համար, հնարավոր է անսպասելի սիրո խոստովանություն:



Ջրհոս. Հարմար օր է շրջապատի հետ ձեր գաղափարներով ու պլաններով կիսվելու համար` դուք հաստատ աջակցություն և օգնություն կստանաք, հենց որ դրանց կարիքը զգաք: Եթե ձգտում եք ձեր կյանքում ինչ-որ շրջադարձային փոփոխությունների, ապա պետք է քչից սկսեք, իսկ առաջին արդյունքներն իրենց սպասեցնել չեն տա: Նման օրը դժվար չէ հրաժարվել վատ սովորույթներից կամ վերջ դնել այն հարաբերություններին, որոնք դադարել են ուրախություն պատճառել: Չնայած որ շրջապատի վրա դուք թեթևամիտ տպավորություն եք թողնում, այնուամենայնիվ դա չի խանգարում ձեզ չափից ավելի լուրջ վերաբերվել իրոք կարևոր հարցերի լուծմանը:



Ձկներ. Օրը թույլ է տալիս հասնել հաջողության այնպիսի գործերում, որոնք ձեզ համար հատկապես կարևոր են: Կենտրոնացեք գլխավորի վրա և ուրիշ ոչ մի բանի վրա մի շեղվեք, անգամ` եթե շրջապատին դա տարօրինակ թվա: Օրը հարմար է հատկապես ճշգրտություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և լիակատար կենտրոնացում պահանջող զբաղմունքների համար:



Սակայն նաև հանգստանալ այսօր ձեզ հաստատ կհաջողվի` ձեր ազգականներն ու ընկերները ամեն ինչ կանեն, որպեսզի դուք ձեր ազատ ժամանակն անցկացնեք ձեր սրտի ուզածով, առանց ձանձրանալու: Հնարավոր են անսպասելի հրավերքներ, որոնք դուք հաճույքով կընդունեք: