Րաֆֆին գնաց ցոգոլի…

Րաֆֆին գնաց ցոգոլի
Մալաթիայի շուկայում,
Կնանիքը հարցրին՝
Ո՞նց է հալը Րաֆֆիի:
- Մարխոշ, մարխոշ, մարխոշ եմ,
Ցոգոլի պես մարխոշ եմ:
-Արկածային քո այցին
Մենք ինչո՞վ ենք պարտական,-
Ասաց մի կին իր հերթին,
Որ ծախում էր լոկ բանան:
-Եկել եմ ես ցոգոլին
Տուրք մատուցեմ սրտագին:
-Ու ցոգոլը այս վկա՝
Հաղթելու ենք մայիսին,
Ասավ, առավ ցոգոլին,
Ու հաճույքով նա կերավ:
Ցոգոլն ասաց՝ ես վկա,
Խիյարն ասաց՝ ես վկա:
Իսկ կարտոլը Մարտունա,
Ճաք-ճաք եկավ նախանձից,
Ասաց՝ ես էլ եմ վկա,
Բայց ճաքած եմ Րաֆֆիից:
-Օխպեր,- ասաց կարտոլը,
Բա մարոլը, մարոլը:
-Բա կաղա՞մբը,- նեղացած
Ասաց գլուխ կաղամբը,
Իմ մեծ գլուխը թողած,
Ցոգո՞լն եղավ քո վկան:
-Մարխոշ, մարխոշ, մարխոշ է,
Ցոգոլը շատ մարխոշ է…
Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կարծիքներ