Գյումրին շարունակում է զինաթափվել

Գյումրին շարունակում է զինաթափվել
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 30-ին, ժամը 12.45-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող «Շիրակ» հյուրանոցի քանդված շենքի առաջին հարկում զենքեր է թողել:



Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, պոլիէթիլենային պարկի մեջ փաթաթված, հայտնաբերել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` պահունակով` լիցքավորված 14 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտով, «Մակարով» տիպի ատրճանակ` առանց գործարանային համարի` դատարկ պահունակով, 1 հատ «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի և նռնակի 1 պայթուցիչ:



Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:



Կատարվում է հետաքննություն: