Սյունիքը վարձակալությամբ տալու վնասները

Սյունիքը վարձակալությամբ տալու վնասները
Սյունիքի մարզի հողերի 11 % վարձակալությամբ տալու դեպքում հայ գյուղացիներին մուտքը կարգելվի այդ տարածք:

Գյուղատնտեսական վնասները.

Փաստորեն հողերը իրանցիներին վարձակալությամբ տալու պատճառով հայ գյուղացու համար եկամտաբեր չի լինի անսանապահությամբ զբաղվելը, իսկ ագրարային տնտեսությամբ զբաղվելու համար հող չի ունենա:



 



1. Խոտհունձ կատարելու համար,



 



2. Ուտելի խոտաբույսերի հավաքչության համար՝ բանջար և այլն (Այդ տարածքից գյուղացիներն հավաքում են սունկ, սիբեխ, մանդակ, ավելուկ, շեբ ալագյազ: Գյուղերում խանութների ձմեռային պարտքերը մարդիկ փակում են գարնանը՝ բանջարների ու սնկի վաճառքից եկած գումարներով:

3. Մեծ քանակությամբ անասնագլխի առկայության դեպքում անասնամթերքի ինքնարժեքը կընկնի, որի հետևանքով գյուղացիների անասնամթերքը չի վաճառվի բարձր ինքնարժեքի պատճառով, և անհավասար մրցակցային պայմաններում գյուղացին կզրկվի անասնապահությունից:

Բնապահպանական վնասներ.



 



4. Ոչխարների ծնոտային կառուցվածքն այնպիսին է, որ կարողանում է պոկել նաև նոր ծլած խոտաբույսերը արմատային համակարգը:

5. Ոչխարները լինելով մանրապճեղ կենդանիներ պարբերաբար միևնույն տարածքով անցնելիս խախտում են հողի մակերևույթի "հավասարակշռությունը", ինչի հետևանքով հողն էրոզացվում է, իսկ էրոզիայի ենթարկված հողը չի կլանում անձրևաջրերը.

5.1 Մեծանում է սելավների առաջացման հավանականությունը,



 



5.2 Ցամաքում են ավելի ցածր նիշ ունեցող աղբյուրները,



 



5.3 Հողի հումուսային շերտը սողանքների կենթարկվի, որը անդառնալի է:

Առողջապահական ռիսկեր.

6. Տարբեր կլիմայանկան պայմաններում արածեցվող ոչխարների նման գլախաքանակի տեղափոխումը կարող է հանգեցնել նոր հիվանդությունների տարածմանը` ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց մոտ:

Եվ ամենանտանգավորը.



 



7. Սյունիքում շատերն են ասում, որ ՀՀ - Իրան սահմանային գոտում Լիսկան է վերահսկում է թմրանյութերի շարժը: Ոչխարների օգնությամբ թմրանյութերի անցկացումն ավելի կհեշտանա:



 



Գրառում «Ֆեյսբուք» սոցկայքում: