Ճշտով տենց ա

Այսպես կոչված քթածակով ախպերականը արդեն ներքին կարգով բաշխած կլինի արոտավայրերի քվոտաները: Կներկրեն սելիտրա, կտան ճորտերի ձեռը և կքշեն արոտավայրերը պարարտացնելու: Վաղ գարնանը քոչվոր խաշնարածները հարյուր հազարավոր իրենց մանր եղջերավորներին առաջն արած, կին երեխեքին ուղտերի ու ջորիների վրա կապած, ախպերականին տալու համար գույնզգույն խուրջիններով տեսակ տեսակ նվերներ վերցրած ու հսկա ոչխարապահ գամփռները հետևները գցած կբարձրանան իրենց վարձակալած արոտավայրերում իրենց ապրուստը արածացնելու` յուղ, բուրդ ու միս կուտակելու ակնհայտ հաջողակ մտադրությամբ:
Կտան ախպերականի խարջը, չեն նեղացնի, լիուբոլ կտան մինչև ախպերականը իր ուզածի չափով միլիոններ կուտակի ու հող ու ջուրը ջրի գնով վաճառի քքոչվոր ցեղերին ու ռադը քաշի գնա այս անհանգիստ տարածքից: Ամեն ինչ կխաղաղվի կիսալուսնի ու արոտավայրի պես կանաչին տվող դրոշների ներքո: Հավերժը ախպերականն է (воровская братва), մնացած ամեն ինչը անցողիկ է այս աշխարհում:
Ճշտով տենց ա:
Գրառում «Ֆեյսբուք» սոցկայքում
Կարծիքներ