Դոգը նաև պաշտպաններ ունի

2010 թվականից անձամբ ճանաչում եմ Վ.Ղուկասյանին (ով այն ժամանակ դեռ Ռազմական Ոստիկանության աշխատակից էր) և փորձում էինք մի շարք ազգօգուտ ծրագրեր էինք իրականացնել: Ցանկանում էինք նաև իրագործել սփյուռքահայության զինապարտությունը Հայաստանում: Տեղափոխվելով ոստիկանական համակարգ նույնպես մեր շփումը շարունակվեց: Մի շարք իրանցի և իրանահայ գործարարներ, ովքեր խնդիրների առաջ էին կանգնել Հայաստանում, Վ.Ղուկասյանի կողմից ջանք չի խնայվել իր հարևաններին գոհ ճանապարհելու և խնդիրներին լուծում տալու:
Վարդան Ղուկասյանը հայ-իրանական բարեկամությունը տածելու և պահպանելու համար ստացել է պատվոգրեր իրանի ոստիկանության և մի քանի այլ իրանահայ միությունների կողմից:
Անդրադառնանք այն հարցին, թե ինչպե՞ս կարելի է փոքր միջադեպի պատճառով աշխատանքից ազատվեր պետական կառույցի աշխատակիցը, ով ոչ միայն ոստիկան էր, այլ մարդ, ով վերականգնում էր մեր հարևան երկրի քաղաքացիների խախտված իրավունքները: Կո՛չ ենք անում ՀՀ ոստիկանապետին և հասարակությանը, որ օբյեկտիվ մոտեցում ցուցաբերեն նման միջադեպերին և աշխատանքից ազատելու դեպքում հաշվի առնեն այս ամենը:
Իրան-Հայաստան բարեկամության միության քարտուղար՝ Հովսեփ Ավագյան
Ես Մուհամեդ Ռահբարին մի քանի իրանցի հայտնի գործարարների անունից նույնպես, տալիս եմ իմ աջակցությունը Վարդան Ղուկասյանին այն բանի համար, որ տարիներ շարունակ մեզ օգնել է և այժմ մտածում եմ ինչու՞ այսպիսի փոքր միջադեպի պատճառով աշխատանքից ազատվեց երկար տարներ մեզ աջակցության տրամադրած ոստիկանը:
«Հայաստան-Քուրդստան» բարեկամական միության փոխնախագահ ՝ Մոհամմադ Ռահբարի
Կարծիքներ