Իրավապահները նախընտրում են ինքնասպան լինել գերեզմաններում

Նշենք, որ Հարությունյանն աշխատել է մարզային ոստիկանության պետի տեղակալ, որոշ ժամանակ եղել է կադրերի ռեզերվում, ապա պահպանության վարչությունում բաժնի պետ է եղել, որից հետո էլ, ընդամենը մեկ շաբաթ առաջ, նշանակվել էր Եղվարդի ոստիկանապետ: Բնակվում էր Եղվարդում, ամուսնացած էր եւ երեխաներ ուներ: Հարությունյանին ճանաչողները ցավով են խոսում կատարվածի մասին: «Լավ մարդ էր, լավ ոստիկան էր»,- միաբերան ասում են նրանք:
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վաղուց է ճանաչել Կորյուն Հարությունյանին, ընկերներ են եղել, պարզապես վերջին մեկ տարվա ընթացքում այդքան շատ չեն շփվել: Հնարավո՞ր է խնդիրներ ունենար, թշնամիներ` հետաքրքրվեցինք: «Չէ-չէ, չեմ կարծում: Եթե նույնիսկ ունեցած էլ լիներ, ես տեղեկություններ չունեմ: Ես գիտեմ այնքան, որքան մամուլն է տեղեկացրել: Նոր էր նշանակվել, շատ բան չգիտեմ»,-ասաց մարզպետը: Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը եւս ասաց, որ Հարությունյանին վաղուց է ճանաչել: «Լավ մարդ էր, մեր ընկերներից էր»,-ասաց քաղաքապետը եւ դժվարացավ պատճառներից խոսել: Ասաց, որ ցավում է, ոչինչ չի կարող ասել, իր համար էլ էր շատ անսպասելի:
ՀԳ - Նկատենք, որ մեզանում նոր ավանդույթ է ձեւավորվում՝ մերձավոր հարազատների գերեզմանների մոտ ինքնասպան լինելու: Ամիսներ առաջ նման մի դեպք եղավ Երեւանում, իսկ անցած տարի նման քայլի գնաց ծնունդով վանաձորցի, Երեւանի Կենտրոնի դատախազությունում աշխատող դատախազը, ով ինքնասպան էր եղել մոր գերեզմանի մոտ:
Սոնա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ
Կարծիքներ