Անվասայլակով փակել էր Հաղթանակի կամուրջը

Անվասայլակով փակել էր Հաղթանակի կամուրջը
Այս գիշեր ահազանգ է ստացվել, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացին՝ 1954 թ. ծնված Լևոն Պապոյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր անվասայլակով հայտնվել է Հաղթանակի կամրջի երթևեկելի հատվածում ու խոչընդոտում է երթևեկությանը: Պարզվել է, որ քաղաքացին հաշվառված է Հաղթանակ գյուղում գտնվող տուն-ինտերնատում: Դեպքի վայր է ժամանել շտապօգնության բրիգադը: Հրշեջ-փրկարարները Լ. Պապոյանին մոտեցրել են շտապօգության մեքենային. վերջինիս տեղափոխել են տուն-ինտերնատ: