Ալեքսանդր Օստրովսկի. Մի վախեցիր դատից, վախեցիր դատավորից

Այդպիսիք են «Արդյունավետ պաշտոն»-ը, «Ամպրոպ»-ը, «Անտառ»-ը, «Գայլեր եւ ոչխարներ»-ը, «Անօժիտը»: Օստրովսկին ծնվել է 1823 թվականին Մոսկվայում, տիրապետել է մի քանի լեզուների` հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, անգլերեն, իտալերեն: Ձեզ ենք ներկայացնում հեղինակի ասույթներից մի քանիսը.
Աղքատության մեջ բոլորն էլ կարողանում են ապրել, դու փորձիր ապրել արդյունավետ, երբ փող ունես, այ, այդտեղ մեծ խելք է պահանջվում:
Մի վախեցիր դատից, վախեցիր դատավորից:
Կարողացիր ապրել, անգամ այն պահին, երբ կյանքն անտանելի է թվում, դարձրու այն օգտակար:
Կոկորդիլոսները նույնպես լաց են լինում, բայցեւայնպես, պատրաստ են մեկ կենդանի հորթուկ կուլ տալ:
Ինչու մարդիկ չեն թռչում: Ես նկատի ունեմ հենց այնպես՝ ինչպես թռչուններ: Ինձ երբեմն թվում է, թե ես թռչուն եմ: Երբեմն այնպես ես ցանկանում կանգնել լեռան գագաթին, բացել թեւերդ ու թռչել:
Կարծիքներ