Նախախորհրդարանը Գյումրիում հանրահավաք կանցկացնի

Նախախորհրդարանը Գյումրիում  հանրահավաք  կանցկացնի
Սարդարապատ շարժումը տարածել է հայտարարություն, որում տեղեկացվում է, որ մայիսի 9-ին Նախախորհրդարանը Գյումրիում անց է կացնելու անդրանիկ հանրահավաք: «Ձեր իսկ խնդրանքով տեղեկացնում ենք, որ բոլոր հետաքրքրված քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն Երևանից հատուկ մեկնել Գյումրի հանրահավաքին մասնակցելու համար, կարող են դիմել մեզ:



Նախախորհրդարանը կկազմակերպի հետաքրքրվող խմբի տեղափոխումը դեպի Գյումրի և վերադարձ Երևան մայիսի 9-ին: Տեղեկացնում ենք նաև, որ տեղափոխման համար գումարը յուրաքանչյուր մասնակից պետք է ինքը վճարի:

Մանրամասների և գրանցվելու համար կարող եք զանգահարել 093 866 874 հեռախոսահամարով մինչև ս.թ. մայիսի 7-ը.,-ասված է հայտարարության մեջ: