Ընտրողների վերջնական թիվը 816 475 է

Ընտրողների վերջնական թիվը 816 475 է
ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը համացանցում տեղադրել է Երևան քաղաքի ընտրողների ցուցակը:



Ընտրողների վերջնական թիվը 816475 է, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձինք են:

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք չեն ունեցել:

ՀՀ Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքի ընտրողների թիվը կազմել է 813502, որից 810.925 ընտրող ընդգրկված են եղել հիմնական ցուցակում, 2577 ընտրող` լրացուցիչ ցուցակներում:

Այսպիսով, Երևան քաղաքի ՀՀ քաղաքացի հանդիսացող ընտրողների թիվը ՀՀ Նախագահի ընտրություններից հետո չի աճել: